Կճուճ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կճուճ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Խեցին ունի սև և դարչնագույն փայլեցված մակերես: Անոթն ունի ներճկված նստուկ, հարթ հատակ, երկկոնաձև իրան, կարճ վիզ, դեպի դուրս թեքվող պսակ:Անցումն ուսին ընդգծվում է շուրջանակի անցնող նեղ և խոր ակոսով: Ուսի վրա տեղադրված են երեք կենդանակերպ ունկեր: Վզի ներքևից ուսի վրայով իջնում են ուղղաձիգ ակոսներ, որոնք հինգ- հինգ խմբավորվելով կազմում են եռանկյունի հիշեցնող հինգ նախշեր: Ուսի վրա պատկերված են նաև հինգ ոճավորված սվաստիկաներ: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 9, հատ.՝ 6,5 Բարձրություն (սմ)՝  10,1 Նյութը՝  կավ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. II-I հազ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  944/100 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-35