Կճուճ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կճուճ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր, գունազարդ, անգորապատ, գնդաձև իրանով, կարճ վզով, շրթի կլոր, դուրս ճկված պսակով: Իրանի վերին մասը՝ զարդարված սև ներկով կատարված զարդերով, որոնց մեծ մասն անհետացել է կճուճի մակերեսի քայքայման հետևանքով: Երևում են ցանցկեն զարդեր, ուղղահայաց գծեր և երկսակրաձևեր: Հատակն անհարթ է: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 13.8, հատ.՝ 8 Բարձրություն (սմ)՝  15.5 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Վերին Նավեր, №7 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. XVIII դ. II կես - XVII դ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Հ. Սիմոնյան Հայտնաբերման ժամանակը՝  1976թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  262/36 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-4