Կենցաղային

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Ֆորմատը՝ ուղղանկյունաձև Կոլորիտը՝ մոխրաշագանակագույն Հորինվածքում պատկերված է տեսարան գյուղական տան կենցաղից: 1-ին պլանի կենտրոնում, թոնրի վրա պղնձե կաթսայով ճաշ պատրաստող կին է: Թոնրի շուրջ նստած են 2 երեխաներ: Կնոջից աջ դրված են պուլիկ, ամաններ և դույլ: Նկարի ձախ մասում տան մի հատված է: Թեքությամբ դրված է մահճակալը, ոլորված կարպետ, որի վրա նստած է մի աղջնակ և երեխայի օրորոց: Կենտրոնում, սյունից կախված է պատի լամպ: Ծխի քուլաները կուտակվել են առաստաղի տակ: Նկարի ներքևի ձախ անկյունում հեղինակի աստորագրությունն է՝ Գեֆ: Նկարի շրջանակի վրա գրված է «Ձմռան առավոտ»: Հեղինակ՝  Գրիգորյան Գենիկ Գուրգենի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Լայնություն (սմ)՝  60 Բարձրություն (սմ)՝  50 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  782 Հիմնական հաշվառանիշ՝  782