Կենդանաբանություն /անատոմիա և ֆիզիոլոգիա/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  BIOLOGIE ANIMALE Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ ամբողջական, շուրջգործվածքյա, կոշտ, ձիթապտղի կանաչ գույն: Կազմին գրքի տվյալները գրված են ավելի մուգ կանաչով: Վերևում հեղինակների անունները՝ աջ և ձախ կողմերից 3-ական աստղիկներ: Տակը՝ վերնագիրը, վերնագրից ներքև՝ փոքրիկ ծաղկանախշ: Ներքևում՝ հրատարակչության տվյալները՝ երկու կողմից 3-ական աստղիկներ: Ֆորզացը կապտամոխրագույն, դատարկ: Անվանաթերթին՝ վերնագիրը և փոքր ծաղկազարդ, դարձերեսին՝ հրատ. գրականության ցանկ: Անվանաթերթին՝ գրքի տվյալները, վերևում՝ հավաքածուի անվանումը ձևավոր ուղղանկյան մեջ: Կազմի հետևին՝ կենտրոնում՝ նախշազարդ: Տեքստն ուղեկցվում է 265 տեքստ-ֆիգուրներով: Հեղինակ՝  Կոլոմ, Հուլբեր Էջ՝  334 Նյութը՝  Թուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913թ. Չափս՝  12,8x18 Տպարան՝  «Պոլ Բրոդար» Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5621