Կարսի հասարակության ընտրանին՝ Կարսի այգում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարվել են հրաժեշտի առթիվ: Բացի նահանգական բարձրաստիճան այրերից, նաեւ Կարսի քաղքենիներն ու վաճառականներն են: Նրանցից մի քանիսի վրա (3) թանաքով խաչեր եւ այլ նշաններ են: Լուսանկարվել են Կարսի այգու «Կղզի» կոչվող զբոսավայրում: Նկարի տակ թանաքով լուսանկարվելու թվականն է գրված, իսկ հետեւում՝ Ե.Չարենցի «Երկիր Նաիրի» հերոսներից (Մազութի Համո, Ա-Բոն-Մարշ, մեռելի Ենոք եւ այլն) նաեւ մատիտով գրված է. «պրովոդի գեներալա գուբերնատորա գ.Կարսա»,«ֆոն-Պարկաու»: Լուսանկարի դարձերեսին, ստվարաթղթին ՉՏԹ կնիքն է: Լուսանկարի տակ ստվարաթղթին մատիտով գրված է. «Ժակո գոսով...»: Նյութը՝  թուղթ Չափս՝  24,5սմx30,5սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կարս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  15.08.1910թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1381 43 Հիմնական հաշվառանիշ՝  ԱԻ ՀՖ2701