Կարպետ «Դարախլու»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ «Դարախլու»- լայնակի դասավորված են հինգ լայն և վեց նեղ զոլերով: Լայն զոլերի հիմնագույնը մուգ կապույտ է՝ կարմիր, դեղին, սպիտակ, կանաչ և սև գույներով զարդանախշերով: 1-ին, 3-րդ և 5-րդ զոլերում նախշերը կրկնվում են՝ երեքական շեղանկյունիների մեջ օձանախշեր են, իսկ 2-րդը և 4-րդը՝ երկուական պատկերներ՝ շուրջը աստղածաղիկներ: Նեղ զոլերի հիմնագույնը սպիտակ է՝ կարմիր, կապույտ ու սև նախշերով: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Չափս՝  245 x 170 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2522