Կարպետ «Դարախլու»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ- լայնակի հինգ լայն և վեց նեղ զոլերով: Լայն զոլերի հիմնագույնը մեկընդմեջ սպիտակն ու կարմիրն է (3 սպիտակ, 2 կարմիր)՝ յուրաքանչյուրում երեքական համակենտրոն ռոմբաձև պատկերներով, որոնք գործված են կապույտ, սպիտակ, դեղին ու սև գույներով: Նեղ զոլերը սպիտակ հիմնագույնով են՝ նույն գույներով ու զարդաձևերով արված ավելի մանր նախշերով: Ունի կարճ ծոպեր: Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Չափս՝  250 x 168 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2497