Կարպետ /բրդյա/

Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Բրդյա կարպետը գործված է մաքուր բրդից: Հինվածքը նույնպես բրդից է: Կենտրոնում նախշազարդված է տարբեր գույնի ծաղիկներով և թփերով: Չորս բոլորը մուգ, սև գույնի վրա գործված են կարմիր վարդեր կանաչ թփերով: Գլխի մասերի վրա կան եռանկյունաձև գործվածքներ, որոնց մեջ գործված են կարմիր վարդեր կանաչ տերևներով: Ծայրամասում գործված է 1915 թ. և «ա.մ.ա» սկզբնատառերը: Ամբողջական: Լայնություն (սմ)՝  200 Երկարություն (սմ)՝  450 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Նոր Բայազետ /Կամո/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  729 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 205