Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարպետի կարմիր հիմնագույնի դաշտը զարդարված է երեք խոշոր, իրար կցված շեղանկյուններով, որոնցից երկուսը կանաչ, մյուս երկուսը՝ սև հիմնագույն ունեն։ Այս շեղանկյունները իրենց մեջ պարունակում են աստիճանաբար փոքրացող համակենտրոն, ավելի փոքր շեղանկյուններ։ Եզրերի 2 շեղանկյունների կենտրոնում պատկերված է թռչնապատկեր։ Շեղանկյունները միմյանցից անջատված են ուղղանկյունաձև ելուստներով։ Դաշտի չորս անկյունները՝ բաց կանաչ հիմնագույնի, զարդարված են երկժանի նմանվող նախշերով։ Նույնատիպ նախշերով են շրջապատված նաև դաշտը և շեղանկյուն պատկերները։ Կարպետի միակ լայն, սև հիմնագույնի եզրագոտին զարդարված է ծաղկանախշերով և ծաղկաշղթաններով։ Եզրագոտին երկու կողմերից անցնում է ատամնավոր ժապավեններով։ Երկերեսանի կարպետ է։ Ունի մետաղյա օղակներ՝ պատից կախելու համար։ Լայնություն (սմ)՝  203 Երկարություն (սմ)՝  415 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիսիան-Վայոց Ձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5909 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2746