Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կենտրոնական դաշտի ընդհանուր կանաչավուն տեղ–տեղ վարդագույն հիմնագույնի վրա դասավորված են կենաց ծառի ոճավորված պատկերների շարքեր, գործված կարմիր գույնով։ Մանր նախշերն արված են դեղին, վարդագույն, կանաչ գույներով։ Կարպետը երիզված է շեղադիր ատամնավոր շարքերի գոտիով, գործված կարմիր, դեղին, սպիտակավուն գույներով։ Այս գոտին երկայնական ուղղությամբ երիզված է նարնջագույն ատամնավոր նախշերի շղթայով, իսկ լայնական ուղղությամբ՝ նույն գույնի փոքրիկ խաղերով։ Գործված է սովորական կարպետի տեխնիկայով։
Լայնություն (սմ)՝ 178Երկարություն (սմ)՝ 366Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Լոռի-ԳուգարքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի կեսերՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3006/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1391