Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գործված է թեք օղաճիտ փաթաթովի տեխնիկայով, բայց հակառակ կողմից թելերը բաց թողնված չեն։ Նախշերով և փայլուն թավշանման մակերեսով գորգ է հիշեցնում։ Կենտրոնական դաշտի գունաթափ վարդագույնի վրա պատկերված են 3 մեծ շեղանկյունիներ, շրջանակված զարդագոտիներով, որոնք իրենց եզրերով հպվում են։ Շեղանկյունիների մուգ կապույտ դաշտի խաչաձև հիմքի վրա երկրաչափական հորինվածքներ են, որոնցից 2-ը հիշեցնում են շուշանաձև նախշը՝ շրջանակված եռանկյունաձև և սեղանաձև ելուստներով, իսկ մյուս 2-ը՝ ելուստավոր, վեցանկյան մեջ պարփակված, միանկյունի կեռավոր շեղանկյունիներ։ Խաչաձև հիմքի կենտրոնական մասում, 2 կից քառակուսիների մեջ ութ թևանի աստղածաղիկներ են, իսկ քառակուսիները շրջանակված են խարսխաձև և շեղանկյունաձև նախշերով։ Շեղանկյունիները շրջանակող զարդագոտու վարդագույն հիմնագույնի վրա պատկերված է նախշ հաջորդաբար կապույտ, դեղին, շագանակագույն։ Շեղանկյունիներից ազատ տարածությունը զբաղեցնում են երկրաչափական նախշերը։ Կարպետն ունի 4 զարդագոտի, 3 նեղ և 1 լայն։ Վերջինիս վրա հաջորդական բաց և մուգ կապույտ, վարդագույն, դարչնագույն ուղղանկյունիների մեջ մուգ շագանակագույնով կրկնվում է այդ նախշը։ Լայն զարդագոտին 2 կողմից երիզում են 2 նեղ զարդագոտիներ, որոնց վրա կրկնվում է նույն նախշը, ներքին զարդագոտիում՝ բաց կապույտ, իսկ արտաքին՝ վարդագույն հիմնագույնի վրա։ Կարպետի եզրով անցնում է 4 նեղ զարդագոտի, որի մուգ շագանակագույն հիմնագույնի վրա դեղնավունով ալիքանման նախշեր են պատկերված։ Լայնություն (սմ)՝  165 Երկարություն (սմ)՝  250 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2718 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1169