Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ՝ երկերեսանի- դաշտը բաց դարչնագույն է, վերին անկյունը մուգ դարչնագույն է՝ առանձնացող թվագրությամբ՝ 1935 թ.: Դաշտի երկու կողմերում համաչափ կրկնվող, սև բրգաձև առանձնացվող զարդանախշ է՝ սպիտակ զիգզագներով: Ամբողջ դաշտը համաչափ կրկնվող կանաչ, կարմիր, մուգ շագանակագույն, կապույտ բուսական, երկրաչափական ոճավորված զարդանախշեր են: Դաշտի եզրերը և կարպետի նեղ եզրագոտին ատամնավոր զարդանախշերով են, իսկ լայն գոտին՝ մուգ շագանակագույն հիմքի վրա կանաչ, դեղին, մոխրագույն, գազարագույն, իրար հաջորդող, համաչափ կրկնվող զարդանախշեր են: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1935 թ. Չափս՝  293 x 157 սմ Նվիրատու՝  Ռուբեն Հովհաննիսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17587