Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ՝ երկերեսանի- դաշտի կենտրոնական մասում երկայնակի գործված են հինգ խոշոր, կեռավոր մեդալիոններ՝ «գաթաներ», որոնց կենտրոններում ոճավորված խաչեր են, հետո ռոմբեր, հաջորդը կեռերի կրկնակի շրջանակն է՝ տարբեր գունային լուծումներով: Գագաթների երկու հակադիր մասում «ատամնավոր» նախշն է, իսկ մեդալիոնից ներս՝ կարպետանախշեր են: Ամբողջ դաշտով մեկ անհամաչափ պատկերված են ոճավորված մարդկային, կենդանակերպ, բուսական, երկրաչափական (օձ, մարդ, եղան, խաչ և այլն) նախշազարդեր: Դաշտը եզրափակվում է սպիտակ նախշով, որը եզրային նույնատիպ նախշի հետ կազմում է գոտի՝ իր մեջ պարփակելով վեցանկյուն շղթայակար զարդանկար: Հիմնական գույներն են սևը, սպիտակը, գազարագույնը, կարմիրը, կանաչը, դարչնագույնը, շագանակագույնը: Ունի կարճ ծոպեր: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արագածոտն գավառ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Չափս՝  310 x 150 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12707