Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ՝ երկերեսանի- դաշտի հիմնական նախշը կեռավոր համակենտրոն շեղանկյունիներն են: Ամբողջ դաշտն ունի կարմիր, գազարագույն, կանաչ, սպիտակ, մանուշակագույն վառ գունազարդում: Դաշտի մնացած մասի հիմնական զարդանախշերն են՝ օձակերպերը, եղանները, թռչնաձևերը, մարդակերպները, խաչերը: Ունի ատամնավոր սպիտակ թելով գործված լայն եզրագոտի, որի մեջ տարբեր նախշազարդերով շղթայաշար վեցանկյունիներ են: Ունի նաև ոլորված, սև-կարմիր, սպիտակ-շագանակագույն, դարչնագույն, կարմիր ծոպեր: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արագածոտն գավառ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 1-ին կես Չափս՝  370 x 125 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12698