Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կարպետը նեղ ու երկար է,հիմնական ֆոնը՝ վարդագույն : Օգտագործված են նաև դարչնագույն, դեղին, երկնագույն, բաց կանաչ գույները:Կենտրոնական ուղղանկյուն դաշտը եզրային շրջանակներից բաժանված է ատամնավոր դարչնագույն նեղ շրջանակով: Դրա վրա տեղադրված են երեք խոշոր մեդալիոններ, որոնցից յուրաքանչյուրի մեջ իրար մեջ առնված բազմերանգ ատամնավոր շեղանկյուններ են:Մեդալիոնների աջ և ձախ կողմերին ծառանման գույնզգույն զարդանախշեր են, որոնք ավելի շուտ մեղվի մոմաթերթ են հիշեցնում (ընդհանուր՝ 8 հատ): Կարպետի գլխամասում գործված է «1940 Թիւվ» բառը: Կարպետը ունի երկու լայն եզրաշերտ շրջանակ: Առաջին եզրաշերտ շրջանակի վրա պատկերված են կանաչ գույնի շուշաններ ՝ գագաթները դեպի դուրս: Երկրորդ շրջանակի բաց վարդագույն դաշտի վրա տեղադրված են շեղանկյուն և ծաղկանման գույնզգույն մանր զարդանախշեր: Կարպետի ներքևի մասի եզրային հյուսվածքները տեղ-տեղ բացակայում են: Հենքը բամբակից ե, գույները լավ են պահպանվել: Հեղինակ՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թվականներ Նյութը՝  Բուրդ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-1045 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-482