Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կարպետի քառանկյուն դաշտը ամբողջությամբ ծածկված է մեղրահաց հիշեցնող զարդանախշերով: Բազմագույն է , օգտագործված են վարդագույն, մանուշակագույն, դեղին, բաց կանաչավուն, բաց կապտավուն, կարմիր, կանաչ երանգներ: Ունի մեկ եզրաշերտ շրջանակ, որի վրա պատկերված են իրար մեջ ագուցված կանաչ և կարմիր եռանկյունիներ: Եզրային հյուսվածքները տեղ-տեղ վնասված են: Կարպետի ներսում կան կարկատված հատվածներ: Հեղինակ՝  Անհայտ Նյութը՝  Բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարասկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-1859 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-687