Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կարպետը գործված է կապույտ, կաթնագույն, կարմիր , դարչնագույն թելերով: Ուղղանկյուն դաշտի վրա երեք խոշոր շեղանկյուններ են, որոնցից յուրաքանչյուրի մեջ առկա են աստիճանաբար փոքրացող շեղանկյուններ:Յուրաքանչյուրի մեջ կա փոքրիկ խաչ: Բոլոր շեղանկյունները ունեն ատամնավոր եզրեր: Եզրային լայն դարչնագույն շերտի վրա գործված է կարմիր և սպիտակ թելերով ալիքաձև ծաղկանման զարդանախշ: Նյութը՝  Բուրդ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6602 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1740