Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Բնօրինակի անվանում՝  Կարպետ Թանգարան՝  Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ, հիմնական դաշտը մուգ շագանակագույն ֆոնի վրա եռաշարք ռոմբաձև զարդադաշտեր են, որոնց մեջ կանթեղ և խաչ զարդանախշեր են արված: Ռոմբաձև զարդադաշտերն ընդմիջվում են խոյակ զարդանախշով: Եզրագոտին կարմիր է՝ վիշապ, կանթեղ, խոյակ զարդանախշերով, 2 կողմից եզերված սանր զարդանախշով: Վարպետ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  180 Երկարություն (սմ)՝  262 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թումանյանի շրջան գ. Ահնիձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԼՓԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2154-1 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 01/2/121-1