Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկերեսանի կարպետի դաշտի հիմնագույնը շագանակագույն է: Դաշտի տարածքի վրա կան իրար կցած 2 շեղանկյունաձև հորինվածքներ, որոնց եզրերն աստիճանաձև են: Այդ հորինվածքների հիմնագույնը կարմիր է: Նրանց վրա կան ոճավորված աստղածաղիկներ և ուրիշ բուսական նախշեր: Կենտրոնական դաշտի մնացած մասը պատված է ծաղկանախշերով, վարդյակներով: Կարպետն ունի 1 եզրագոտի, որը երիզված է ատամնավոր նախշերով: Եզրագոտու վրա կա կեռիկազարդ վարդակներ: Կարպետի այս տիպը բնորոշ է նաև Սյունիքին: Լայնություն (սմ)՝  199 Երկարություն (սմ)՝  430 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ, գ․ Թաղլար Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ․ սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  8․01․1982թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3854/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2031