Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ երկերեսանի- դաշտի կենտրոնում մանուշակագույն, դեղին, կարմիր, սպիտակ, կանաչ, շագանակագույն թելերով բանված են համակենտրոն կեռավոր ռոմբեր (գաթաներ): Դաշտի մնացած հատվածում գործված են «կանթեղ», «չոփ ու դորմա», «եղան», «օձ» կարպետանախշեր: Դաշտը շրջանակվում է մուգ շագանակագույն ու սպիտակ թելերի զուգորդմամբ ատամնավոր նախշով, որը, դարձյալ ատամնավոր, եզրագոտուն է միանում վեցանկյունիների շղթայաշարով, որոնց մեջ գործված են տարբեր զարդանախշեր: Ունի ոլորված բրդե երկար ծոպեր: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արագածոտն գավառ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ Չափս՝  360 x 156 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12706