Կարպետ

Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ- կարմիր հիմնագույնի վրա գործած է մեծ մեդալիոն, որի կենտրոնը կարմիր, դեղին, կապույտ, կանաչ գույներով, ատամնավոր եզրերով ծաղկեփունջ է: Դաշտի անկյունները նույն տիպի ծաղիկներով փնջեր են: Դաշտը եզրագծվում է ատամնավոր սպիտակ թելով բանված կարպետանախշով: Եզրագոտին սև ֆոնի վրա ծաղկեշղթա է, գրեթե նույն գույներով ու նախշերով, ինչ որ կենտրոնական զարդանախշ է: Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Չափս՝  150 x 226 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16251