Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դարախլու տիպի 6 լայնակի շարքերով, շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են խոշոր կեռիկներով երիզված շեղանկյունիներ։ Նրանց արանքները լրացված են աստիճանաձև եզրերով, շեղանկյուն ուրվագծով, փոքր պատկերներով, զարդանախշերով։ Վերը նշված շարքերի մեջընդմեջ պատկերված են իրար կցված նախշեր՝ կատարված սպիտակ հիմնագույնի վրա։ Հիմքը բամբակից է։ Այս տիպի կարպետներ կան Հայաստանի տարբեր շրաններում՝ Արցախում, Սյունիքում, Սևանի ավազանում և այլն։ Մի ծայրն ունի երկար, հյուսածո ծոպեր։ Լայնություն (սմ)՝  200 Երկարություն (սմ)՝  345 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ- Տավուշ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ․ սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  03․06․1981թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2992 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1377