Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարպետի դաշտի կենտրոնում բալագույն հիմնագույնի վրա պատկերված է կեռիկներով կազմված երկրաչափական հորինվածք: Վերևում և ներքևում ալիքաձև եզրերով ուղղանկյունատիպ տարածվող 4 շրջանակի մեջ պատկերված են զույգ կեռանախշերով, երկրաչափական կենտրոնական զարդահորինվածքին նմանատիպ մեկական զարդանախշեր: Ուղիղ գծիկներով այդ շրջանակներին են միացած S-աձև, օձ խորհրդանշող նախշեր: Զարդագոտին շագանակագույն է, երկայնական կողմով ունի ատամնավոր շրջերիզ: Լայնական ուղղությամբ զարդագոտու նախշը զույգ կեռերով շեղանկյուն պատկերաշար է, իսկ երկայնական գոտին կազմված է ալիքաձև ձգվող կեռաշարքից: Լայնություն (սմ)՝  135 Երկարություն (սմ)՝  280 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալաշկերտ Հայտնաբերման վայրը՝  Հոկտեմբերյանի շրջան, գ․ Հոկտեմբեր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ․ վերջ 20-րդ դ․ սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1․09․1981թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3286 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1528