Կարճ վերնազգեստ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Կարճ վերնազգեստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է սև գույնի մետաքսյա կտորից։ Ուղիղ ձևվածքի է, առջևում երկփեղկանի ուղղաձիգ բացվածքով։ Թևերը երկար են ու լայնոտ, թևաբերանում՝ նեղ և բազուկը կիպ ընդգրկող մանճետներով։ Վերջիններս կոճկվում են 3 հատապակյա փայլուն, գնդաձև ուլունքով։ Թիկնամասն ամբողջությամբ, կրծքամասը, թևաբերանները և զգեստի եզրերը հարդարված են սև գույնի շղարշե կտորով՝ վրան բազմաթիվ սև գույնի մանր ուլունքներ։ Մահիկաձև զարդանախշերը արված են սպիտակ գույնի մանրիկ ուլունքներով, որոնք եզերված են դեղին համեմատաբար երկար ուլունքներով։ Երկարություն (սմ)՝  76 Ուսի լայնություն (սմ)՝  40 Թևի երկարություն (սմ)՝  70 Նյութը՝  մետաքս, ուլունք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Լայնություն (սմ)՝  29 Հայտնաբերման ժամանակը՝  27.09.1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6659/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2959