Կարծիքների գրքույկ Լ. Կարախանի մասին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գրքույկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հայ տաղանդավոր քամանչահար Լ. Կարախանյանի կատարողական արվեստի մասին մամուլից հավաքած կարծիքների գրքույկ է՝ պատրաստված դստեր ձեռքով: Շապկի վրա Կարախանի դիմանկարն է՝ գրված « Отзывы прессы, Караханян Л. А.»: Գրքույկի 31 էջում ռուսերեն և վրացերեն թերթերից հանված հատվածներ են, որոնք բնութագրում են քամանչահար վարպետին: Սկսվում է 1927թ. «Խորհրդային Հայաստան» թերթի սեպտեմբերի 23-ի համարում զետեղված հոդվածից քաղված կարծիքով: Գրքույկում զետեղված են նաև Բրաուդոյի, Լյուբիմովի, Իպոլիտով-Իվանովի, Բորոզդոնի, Պալիաշվիլու, Արաքիշվիլու և այլոց կարծիքները: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի երկրորդ կես Չափս՝  11*15.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/87 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-265