Կարասի բեկորներ

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չորոշարկված առարկաներ Տեսակ/ժանր՝  Կավե Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարասի բեկորներ է, կարմրափայլ մակերեսով, բարակ պատերով: Զարդագոտին առնված է փորագիր գծազարդի մեջ: Նույն հնարանքով արված մյուս զարդերն եռանկյունիներ են՝ կետազարդերով և այծի պատկերներով, որոնք առանձին առանձին առնված են սանդղաձև գծերի մեջ: Եռանկյունների մի խումբը ստացվել է դրոշմի շնորհիվ, որից և պատկերը ստացվել է անգույն: Վերջիններիս միջև եղած ազատ տարածությունը նույնպես լրացվել է սուր քթով ավարտող եռանկյունիներով, որը արտահայտիչ է դարձել կարմրափայլ ներկի շնորհիվ: Հայտնաբերման վայրը՝  Դվին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. X-XIII դդ. Նյութը՝  կավ Երկարություն (սմ)՝  15*18*10,5*10 Հավաքագրող՝  Կ.Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/ 90 /1-4 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54