Կարասի բեկոր

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չորոշարկված առարկաներ Տեսակ/ժանր՝  Կավե Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դեղնավուն մակերեսով, պահպանվել ՝ կարասի շրթի և վզի մասը: Վիզը բարձր է, ուղիղ, շուրթը տափակ, դեպի դուրս լայնացող ու ընդգծված: Կանթը լայն է տափակ: Վզի միջին մասով և ստորին եզրով անցնում են փորագիր ատամնազարդ գոտիներ: Պսակի տակով անցնում է դաջազարդ գոտի: Այն իրենից ներկայացնում է մեծ և փոքր չափի ալիքաձև, փորագիր, ռելիեֆ գծերից կազմված շղթա, որոնց մեջ արված են խորադիր շրջանակներ: Հայտնաբերման վայրը՝  Նոր Արմավիր, Դավթի բլուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. XII-XIII դդ. Նյութը՝  կավ Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 37,5 Բարձրություն (սմ)՝  14 Հավաքագրող՝  Հ. Մարտիրոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1975թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6092/81 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-133