Կարաս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դարչնագույն մակերեսով, ունի գնդաձև, լայն իրան , ուղիղ վիզ, դուրս թեքված լայն շուրթ: Իրանը զարդարված է ուռուցիկ, նեղ զարդագոտիով, որի վրա արված են ալիքվող, մանր գծազարդեր, իսկ ավելի ցած, մինչև հատակը,արված են նեղ, ուռուցիկ գոտիներ: Շուրթը զարդարված է ակոսագոտիներով: Կանթերը զանգվածեղ են,լայն, աղեղնաձև, հավելադիր զարդերով: Հայտնաբերման վայրը՝  Արգիշտիխինիլի,Ամրոց, բակ 7րդ հոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.. XI-XIII դդ. Նյութը՝  կավ Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 28,5 Հավաքագրող՝  Ռ. Թորոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1983 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4273/86 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-120