Կավանոթի իրանի բեկոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Կավանորի իրանի բեկոր, սև փայլեցրած,փայլը մասամբ թափված, դարչնագոյն աստառով : Գոգավոր իրանի վերևում պահպանվել է եռաշարք ,հորիզոնական և թեք գծեր, որոնք ներսում,նուրբ գծերով, մեջ ընդ մեջ լցված եռանկյուններ են կազմում:Ներքևում պահպանվել է զարդանախշի մի հատված՝ զուգահեռ ուռուցիկ գոտիներ, լցված թեք գծերով, կողքին պահպանվել է կետազարդ շրջանագծի մի հատված: Պատրաստված է մանր ավազախառը կավից, լավ թրծված: Հայտնաբերման վայրը՝  Շենգավիթ բնակավայր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ․թ․ա․ 5-3-րդ հազարամյակ Նյութը՝  Կավ Հայտնաբերման ժամանակը՝  1971թ. սիստեմատիկ պեղումներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՇԹ Հիմնական հաշվառանիշ՝  Շ 3 Բաժնեհաշվառանիշ՝  3/7