Կառա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Kara Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջգործվածքյա, կոշտ, եզրով, կանաչավուն: Կազմի վերին մասում՝ դարչնագույն ուղղանկյունաձև պատկերի մեջ, ոսկեգույն գլխատառերով գրված է գրքի վերնագիրը, իսկ ներքևում՝ հեղինակի անունը: Կազմի ձախ եզրով վերից վար ձգվող բարակ ձողին ժապավենով կապված է քնար, իսկ վերին անկյունում և կողին պատկերված է ծաղկած ծառի ճյուղ: Կողի վերին մասում ոսկեգույնով գրքի տվյալներն են, իսկ ներքևում դաջված է հրատարակչության խորհրդանշանը՝ առասպելական կենդանի՝ ոտքերի մոտ հրատարակչության տվյալները: Ֆորզացը՝ մոխրագույն, դատարկ: Անվանաթերթին՝ գրքի տվյալները: Բլոկի եզրերը նախշազարդ են: Հեղինակ՝  Բյուլով Ֆրիդա ֆոն Էջ՝  418 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շտուտգարդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1897թ. Չափս՝  12,5x19,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8191