Կապույտ լույս (39/39) 1975

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Բարակ գծերով ուրվագծված դատարկ ինտերիերում, ձախից՝ ձախ կիսադեմով պատկերված կնոջ ֆիգուր՝ մինչ կրծքավանդակը հատվածով: Երկար պարանոցով, սրածայր քթով, բարձր հավաքած փարթամ մազերով: Թիկունքից դեպի մազերը բարձրացող տերևներով: Կնոջ թիկունքում՝ ինտերիերի աջ անկյունում, գոթական ճարտարապետական ոճով կառուցված շքեղ մուտք՝ բաց դռներով, որից այն կողմ պատկերված է ծովային տեսարան: Մուտքի ձախ և աջ կողմում, ձախ կիսադեմով պատկերված երկու ասպետի ֆիգուր: Հեղինակ՝  Գառզու /Գառնիկ Հարությունի Զուլումյան/ (1907-2000) Նյութը՝  թուղթ,լիտոգրաֆիա Չափս՝  55*76 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-141բ