Կաշվե պայուսակ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Դրամական միջոցներ պահելու պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Պատկանել է Նահապետ Պարսամյանին, որի մեջ պահվել են պարտամուրհակներ: Պայուսակը շագանակագույն է, ուղղանկյունաձև, ծրարի նման: Փակվող (ծրարի նման ծալվող) եռանկյունաձև հատվածի վրա կարված է մոտ 20սմ-անոց կաշվից թել, որը շարունակվում է իրենից կապված բաց շագանակագույն կտորից թելով՝ 60սմ երկարությամբ, 0,2մմ հաստությամբ: Թելը պայուսակի համար ծառայել է որպես փական: Երկու կողքերը մեքենակար: Շատ գործածելուց կաշվի արտաքին մուգ շագանակագույն շերտը տեղ-տեղ թափվել է և մաշվել Նյութը՝  կաշի Չափս՝  19x8 սմ Նվիրատու՝  Սարգիս Տեր-Գալստյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  153