«Կանչ»-2-3 էջեր, 31/5695/ «Հին Երեւանի պատկերներ, Կարաբալա»

«Կանչ»-2-3 էջեր, 31/5695/ «Հին Երեւանի պատկերներ, Կարաբալա»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածագիրը ներկայացնում է հուշեր Չարենցի մտերիմներից Կարաբալայի մասին, ուր հիշատակվում է նաեւ Չարենցի վաղամեռիկ կնոջ` Արփենիկի մասին: Կարաբալան Չարենցի փոստարարն էր, լավ երգիչ էր եւ լավ պարող: Նա վարդ չէր վաճառում, այլ նվիրում էր մարդկանց` սիրող զույգերին եւ հղի կանանց` վերջիններիս առաջ քահանայի նման խոնարհվելով եւ ժպտալով,- ասել է նկարիչ Հովհաննես Շավարշը: Երբ առաջին ձիաքարշն է հայտնվել քաղաքում, ամբողջ օրը Կարաբալան երթեւեկել է նրա մեջ եւ վարդեր բաժանել ուղեւորներին: Երբ Չարենցի կինը` Արփենիկը, մահացավ, նրա գերեզմանին Կարաբալան մի մեծ ծաղկեփունջ դրեց սեւ վարդերից, որի կենտրոնում դրված երեք վարդերը վերցված էին կաթողիկոս Խրիմյան Հայրիկի վեհարանի պարտեզից : Պսակը տարել է հայ որբերի որբանոց, որ երեխաները տանեն Մլերի գերեզմանոցը: Հոդվածագիրը նշում է, որ ինչ-որ նմանություն կա Չարենցի եւ կարաբալայի ճակատգրերի միջեվ.... Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7010 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 7010