Կանացիակերպ աղաման

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Աղաման Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հարթ հատակով, աստիճանաբար դեպի վեր նեղացող իրանով, իրանի գրեթե կենտրոնում ունի կլորավուն շրթով անցք: Իրանի վերին հատվածից դեպի անցքը արված է ձեռքի նմանվող երկու ելուստ: Ունի երկու բռնակ, որոնք հարդարված են փոսիկներով: Բարձրություն (սմ)՝  55 Նյութը՝  կավ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Աշտարակի շրջան գ. Արուճ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6841 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-1-777