“Կանաչ աչքերով տղամարդու դիմանկար”

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է կանաչ աչքերով, լայնաճակատ, հաստաշուրթ ու փարթամ հոնքերով տղամարդ: Նրա բիբերը, հոնքերը եւ աջ աչքի ներքեւի թարթիչները կարված են սեւ թելով: Կանաչ ջրաներկով ներկած վերնաշապիկի ձախ կողմի օձիքին սեւ թելով սեւ կոճակ է կարված, նույն ջրաներկի հետքեր կան նաեւ դեմքին: Աջ ներքեւի մասում վրացերեն տառեր են, որը, թերեւս, "Մեծ Լացուա" է նշանակում: Գծանկարը կատարված է մատիտով: Հեղինակ՝  Ս.Փարաջանով /1924-1990/ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  409