Կախիչ կոստյումի համար. Ա. Խաչատրյանի  անձնական իրերից

Կախիչ կոստյումի համար. Ա. Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Հագուստի խնամքի գործիքներ և պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կախիչը շագանակագույն կոշտ տեսակի փայտից է: Հետևի թիկնակի վերևից ամրացված է փայտե կախիչ, տաբատի համար նախատեսված հարթ չորսու առջևի կանգնվածքի վրա: Նույն չորսուի վրա էլ կան փայտաղյուսներից ետ ու առաջ շարժվող արույրե առանցքներ փողկապների և ժապավենների համար: Ողջ կոնստրուկցիան ամրացված է շրջանակների վրա: Հետևի թիկնակի բարձրությունը 110 սմ, առջևինինը 80 սմ, լայնքը 32 սմ, կանգնվածքների միջև դասավորվածությունը 13 սմ: Հետևի թիկնակի վրա կա ճարմանդների և այլ իրերի պահպանման համար փայտե խորը օվալաձև հենակ: Նյութը՝  Փայտ, արույր Լայնություն (սմ)՝  32 Բարձրություն (սմ)՝  110 Նվիրատու՝  Նվիրել է Մ. Ն. Մակարովան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  686 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-427