Կաթսա

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Կաթսա Բնօրինակի անվանում՝  Առատություն Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Կաթսա ուռուցիկ իրանով, որը նեղանում է ներքևի մասում: Կաթսայի ողջ մակերեսը կատարված է զուգաթելի տեխնիկայով և զարդարված 5 բուսական նախշով: Իրանի վերևի հատվածում կան իրար հաջորդող կլոր, ցանցկեն օղակներ, որոնց մեջ կան տարբեր բույսերի, ծաղիկների և մրգերի պատկերներ: Կաթսան ամրացված է երեք կորացող ոտքերի վրա, որոնց ծայրերը շրջված են դեպի դուրս: Ոտքերի արանքներում տեղադրված են վերադիր ցանցկեն բուսական զարդեր տերևի նման: Հեղինակ՝  Հացագործյան Վահան Սարգսի Նյութը՝  Արծաթ Քաշ (գր)՝  1176 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  144 Հիմնական հաշվառանիշ՝  144