Կաթողիկոս Ներսես Աշտարակեցու դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Հայաստանի ազգային պատկերասրահ Նկարագրություն ՝  Նկարչի գլուխգործոցներից է Ներսես Աշտարակեցու դիմանկարը /1850-ական թթ./: Սևաթույր վեղարի տակից երևում է կաթողիկոսի մագաղաթյա դեմքը: Բազկաթոռին բազմած պատկառազդու ծերունու խորաթափանց հայացքը, դեմքի խորունկ ու խորը արտահայտությունը բացահայտում են իմաստուն կրոնավորի և հասարակական գործչի բարդ ներաշխարհը: Այս դիմանկարը նշանակալի երևույթ է հայ կերպարվեստի մեջ: Անկասկած այստեղից է սկիզբ առնում հոգեբանական դիմանկարի ժանրը մեզանում: Հովնաթանյանի դիմանկարներում այս ստեղծագործությունը առանձնանում է որպես իր տեսակի մեջ միակ ընդգրկուն ողբերգական կերպար: Նկարչի մեկնաբանությամբ նա մի անհատականություն է ով գիտակցում է իր հոգևոր առաքելությունը, մեծ պատասխանատվությունը իր ժողովրդի անցյալի և ներկայի համար, ուստի և խորապես տառապող: Սա մի նկար է, որն, ի դեպ հաշվի առել պատմական կոնկրետ համատեքստ: Դիմանկարի բնույթը հող է նախապատրաստում պատմական դիմանկարի զարգացման համար: 19-րդ դարի երկրորդ կեսին ժանրի այդ տարատեսակը իր զարգացումն ու շարունակությունը ստացավ Վ. Սուրենյանցի ծրագրային ստեղծագործության մեջ` Խրիմյան Հայրիկի դիմանկարում: Նյութը՝  կտավ, յուղաներկ Հեղինակ՝  Հովնաթանյան Հակոբ Մկրտումի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1850 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊ Հիմնական հաշվառանիշ՝  7274 Բաժնեհաշվառանիշ՝  3300