Ծրար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Ծրար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծրար-դիմերեսի ստորին ձախ հատվածում «Պրո Արմենիա» թերթից մի հատված է պատկերված, միջնամասում հայերեն և ֆրանսերեն գրված է՝ «Անատոլ Ֆրանս 1844-1924», «Պրո Արմենիա» թերթի հիմնադիր, աջ անկյունում պատկերված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ Անմոռուկը՝ հուշահամալիրի պատկերով, որից դեպի աջ հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայ փոստ» և բացիկի անվանական համարը՝ № 044: Ծրարի վերին աջ անկյունում նամականիշ է փակցված՝ Անատոլ Ֆրանսի դիմապատկերով։ Նամականիշի անվանական արժեքն է 300 դրամ։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կանադա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2015 թ․ Չափս՝  11,5 x 16,3 սմ, դրոշմ․՝ 4 x 3 սմ Նվիրատու՝  Լուսինե Ամիրջանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17696