Ծրագիր ‹‹Չեմ վճարի›› ներկայացման

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկփեղկ է, երկփեղկ ներդիրով, մանուշակագույն կազմով դիմերեսին գրված է՝ Էդուարդո դը Ֆիլիպո ‹‹Չեմ վճարի›› կոմեդիա 3 գործ. ներդիրի դիմերեսին գրված է՝ ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրություն Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն և ներկայացման անունը՝ ‹‹Չեմ վճարի››, Է.դը Ֆիլիպո, կոմեդիա 3 գործ, 38-րդ թատերաշրջան: Ներսում ձախ փեղկին ՝ բեմադրությունը՝ Մ.Սիմոնյան, նկարչական ձևավորումը՝ Գ.Սահակյանի և այլոք, առաջին անգամ խաղացվել է 1980թ. հունիսի 18-ին: Աջ փեղկին ներկայացված են դերակատարները՝ Ֆերդինանտո Կուալոլո-ՀՍՍՀ վաստ. արտ. Ս.Հարությունյան ... Կարմելա, լվացարարուհի-Կ.Մկրտչյան, Թատրոնի գլխավոր ռեժիսոր, արվեստի վաստ. գործիչ Ե. Ղազանչյան: Դարձերեսին՝ Բեմադրական մասի վարիչ-Ռ.Այվազյան....նարեկայացումը վարում է՝ Ա.Ղարիբյան, Թատրոնի գլխ. ադմինիստրատոր Գ.Ղազարյան, 3-րդ զանգից հետո մուտքը արգելվում է, գինը՝ 20 կոպ.: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980-ական թթ. Լայնություն (սմ)՝  10.5 Բարձրություն (սմ)՝  24 Նվիրատու՝  Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4050/8ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Փ-53