Ծրագիր ‹‹Հուշարձան›› ներկայացման

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկփեղկ է, դիմերեսին գրված է՝ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն և ներկայացման անունը՝ ‹‹Հուշարձան››, Հ.Կոտոյան, Ռ.Սաթյան երգիծական կատակերգություն 2 մասից: Ներսում ձախ փեղկին ՝ բեմադրությունը՝ Ա.Գամջյանի, նկարիչ՝ Գ.Սահակյան և այլոք, 39-րդ թատերաշրջան: Աջ փեղկին ներկայացված են դերակատարները՝ Կուկուլյան Երջանիկ Երկաթովիչ-ՀՍՍՀ վաստ. արտ. Ս.Հարությունյան, Գարի Մարջանյան-Վ.Մկրտչյան, առաջին անգամ խաղացվել է 1981թ. դեկտեմբերի 1-ին: Դարձերեսին՝ գինը՝ 10 կոպ., թատրոնի գլխավոր ադմինիստրարտոր՝ Գ. Ղազարյան, 3-րդ զանգից հետո մուտքը արգելվում է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Լայնություն (սմ)՝  9.2 Բարձրություն (սմ)՝  16.6 Նվիրատու՝  Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4050/11ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Փ-53