Ծրագիր՝ «Հայարտուն» թատրոնում կայացած համերգի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նեղ, երկարավուն թղթի վրա տպագրված է Թիֆլիսի «Հայարտանը» կայացած համերգի ծրագիրը: Այն ռուսերեն է՝ բացառությամբ Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն իմաստուն էս» և «Ծիծեռնակ» երգերի անվանումների հայերեն գրություններից: Ծրագրի վերևում ծաղիկներ են նկարված, որի կողքին ծրագրի հայտագիրն է: Ծրագիրն ազդարարում է, որ համերգը կազմված է երեք բաժնից, կայանալու է 1922թ. հոկտեմբերի 30-ին: Համերգին մասնակցում են Ս. Օգանիզաշվիլին և նրա ղեկավարած արևելյան նվագարանների նվագախումբը՝ Լիսիցյանը, Սամսոնը, Թ. Ղարագյոզյանը, Իսկանդարը և այլք: Ծրագրում ընդգրկված են արևելյան հայտնի մուղամները, Սայաթ-Նովայի ստեղծագործությունները և ժամանակին տարածված մի քանի ռոմանսներ: Համերգն սկսվում է «Ինտերնացիոնալի» կատարումով, որը հնչում է արևելյան նվագարանների նվագախմբի կատարմամբ, գեղ. ղեկավար՝ Ս. Օգանիզաշվիլի: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1922թ. Չափս՝  25.5*13 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/29 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-265