Ծրագիր համերգի՝ նվիրված Ա. Խաչատրյանի ծննդյան 80-ամյակին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Համերգը նվիրված էր Ա.Խաչատրյանի ծննդյան 80-ամյակին, որը կայացել է Տալլինի «Էստոնիա» համերգային դահլիճում և Խաապսալու քաղաքի մշակույթի տանը: Ծրագրում տպագրված է կատարվող ստեղծագործությունների ցանկը. Հանդիսավոր պոեմ, Դաշնամուրային կոնցերտ, երկու արիա, Լոպե դե Վեգայի «Վալենսիայի այրին» կատակերգության համար գրված երաժշտության սյուիտից, պարեր «Գայանե» բալետից: Կատարում է Էստոնիայի պետական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր՝ Էմին Խաչատուրյան: Ծրագիրն ունի ներդիր, որտեղ գրված է կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական ուղու մասին: Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Աուստեռալ (էստոնացի կոմպոզիտոր) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տալլին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  հոկտեմբեր, 1983թ. թերթ՝  3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1665 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1241