Ծրագիր՝ կոմպոզիտոր Նինա Մակարովայի (Արամ Խաչատրյանի կնոջ) հեղինակային համերգի. Գալուստ Գյուլբենկյան դահլիճ, Բեյրութ, 18 մայիսի 1961 թ.:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ծրագրում՝ Նինա Մակարովայի ստեղծագործությունները՝ «Երազներ», էտյուդ «Ֆանտազիա», հատվածներ Գարսիա Լորկայի «Մարիաննա Պինեդա» պոեմի երաժշտությունից, ռոմանսներ Ա. Պուշկինի խոսքերով և այլ ստեղծագործություններ: Կատարողներ՝ հեղինակ Նինա Մակարովա, Վիկտոր Պիկայզեն, Մարի Ավեդյան, Սիրարփի Հակոբյան, Սարգիս Բոյաջյան, Էմանուել Էլմաջյան, Խաչիկ Փիլիկյան: Համերգին ներկա է եղել Արամ Խաչատրյանը: Ծրագրում զետեղված են Ն. Մակարովայի կենսագրությունը և ստեղծագործության մասին հոդված: Տեքստը՝ ֆրանսերեն: Առաջին էջում Նինա Մակարովայի դիմանկարն է: Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բեյրութ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1961 թ. Չափս՝  17,5 սմ x 25 սմ թերթ՝  4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  235 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-95