Ծրագիր՝ երիտասարդ ստեղծագործողների համերգի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Երիտասարդ ստեղծագործողների համերգը՝ նվիրված Լենինի շքանշանի շքանշանակիր Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հիմնադրման 200-ամյակին, անցկացվել է Լենինգրադի երիտասարդական պալատի մեծ համերգասրահում: Ծրագրում տպագրված են ռուս, սովետական, իտալացի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև կատարողների անունները: Համերգի երկրորդ բաժնում կատարվել են Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետից հատվածներ, որը բեմադրել է Բաշկիրիայի ժողովրդական արտիստ, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ Ն.Անիսիմովան: Տեքստը՝ ռուսերեն: Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Ս. Սևոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինգրադ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  31 հունվարի, 1983թ. Չափս՝  13×20,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1896 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2081