Ծրագիր՝ Բոստոնի սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ծրագրում զետեղված են Բոստոնի սիմֆոնիկ և կամերային նվագախմբի (դիրիժոր՝ Արամ Ղարաբեկյան) համերգային ծրագրերը, որոնք կատարվել են տարբեր համերգասրահներում 1987թ-ի հոկտեմբերի 29-ից մինչև 1988թ-ի ապրիլի 29-ը: Նվագախմբի երկացանկում ընդգրկված են տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում նաև Է.Միրզոյանի Պոեմ-Էպիտաֆիան՝ գրված 1988թ-ին Ա.Խաչատրյանի մահվան տասնամյակի կապակցությամբ: Այն կատարվել է Նյու Յորքի «Cornegie Hall» դահլիճում 1988թ-ին: Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Էդվարդ Միրզոյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  4 մարտի, 1988թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բոստոն Չափս՝  25,5×50սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  2226 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2671