Ծրագիր «Անուշ» օպերայի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն է, բաղկացած է 15 էջից: Կազմին հայերեն և ռուսերեն լեզուներով գրված է Հայկ. ՍՍՌ Ա.Սպենդիարյանի անվան Լենինի շքանշանակիր օպերայի և բալետի պետական թատրոն, Անուշ, օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի պատկերն է բազմանկյուն շրջանակի մեջ, ներքևում՝ Երևան 1953: Հաջորդ էջին հայերեն և ռուսերեն լեզուներով գրված է՝ Անուշ օպերա 5 գործողությամբ, 6 պատկերով, երաժշտություն և լիբրետո Ա.Տիգրանյանի և հաջորդ էջերին համառոտ բովանդակություն: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1953թ. Լայնություն (սմ)՝  12.7 Բարձրություն (սմ)՝  20.4 Նվիրատու՝  Աղավնի Սահակի Մանասյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7346/8 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-242