Ծրագիր՝ Ա.Խաչատրյանի հեղինակային համերգների

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ծրագրում տպագրված է տեղեկություն նոյեմբերի 11-16-ը անցկացվող համերգների մասին: Նշված են համերգային դահլիճները, որտեղ անցկացվել են համերգները, ինչպես նաև տրված է Ա.Խաչատրյանի ստեղծագործությունների ցանկը: Կատարել են. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր՝ Ա.Խաչատրյան, մենակատարներ. ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Հայրապետյան, Համամիութենական և միջազգային մրցույթների դափնեկիր՝ Վիկտոր Պիկայզեն: Ներածական խոսք՝ Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր՝ Գեորգի Տիգրանով, Արվեստագիտության թեկնածու՝ Մարգարիտ Հարությունյան: Ծրագիրը՝ ռուսերեն և հայերեն է: Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Վ. Նավասարդյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  նոյեմբեր, 1963թ. Չափս՝  15×24,5սմ թերթ՝  3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1896 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2078