Ծրագիր՝ Ա.Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի՝ ըստ Մ.Լերմոնտովի համանուն դրամայի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա.Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի երաժշտական խմբագրումը և կոմպոզիցիան կատարել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայաստանի Պետական մրցանակի դափնեկիր՝ Էդգար Հովհաննիսյանը: Բալետի բեմադրությունը իրականացրել է Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Լիբրետտոն՝ Լ.Վիլվովսայայի, Մ.Դոլգոպոլովայի, Ն.Ռիժենկոյի, Սմիրնով-Գոլովանովայի: Բալետը երեք գործողությամբ է, ունի նախերգանք և վերջաբան: Զետեղված են նաև գործող անձանց և կատարողների անունները. Արբենին - ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթի դափնեկիր՝ Վ.Գալստյան, Նինա - ՀՍՍՀ ժողովրդական արտիստ՝ Է.Մնացականյան: Բեմադրությունը և խորեոգրաֆիան՝ ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ՝ Ն.Ռիժենկոյի: Տեքստը՝ հայերեն և ռուսերեն: Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Ն. Մերեշնիկովա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  16 հունվարի, 1982թ. Չափս՝  15,3×21,9սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1889 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2008