Ծրագիր՝ Ա. Խաչատրյանի հոբելյանական համերգի՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 60-ամյակին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Համերգը՝ նվիրված Ա. Խաչատրյանի ծննդյան 60-ամյակին, կայացել է Մոսկվայի կոնսերվատորիայի Փոքր դահլիճում, 1962-1963թթ. համերգաշրջանում: Ծրագրում հնչել են կոմպոզիտորի Տրիոն՝ կլարնետի, ջութակի և դաշնամուրի համար, Սոնատը՝ դաշնամուրի համար, «Իրանի դստերը» երգը՝ Խաղաղության կին պահապանների Հիմնը, Երեք պիեսները երկու դաշնամուրի համար՝ Օստինատո, Ռոմանս, Ֆանտաստիկ վալս: Ծրագրի վրա Ա.Խաչատրյանի լուսանկարն է: Հեղինակ՝  Ա. Խաչատրյան Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Մարգարիտա Մակարովա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1962-1963թթ. թերթ՝  2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1531 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-876